Լրահոս

17.08.2012 15:25


Երևանում Բրիտանական դեսպանատունը պատրաստվում է Պարաօլիմպիական խաղերի բացմանը

Երևանում Բրիտանական դեսպանատունը պատրաստվում է Պարաօլիմպիական խաղերի բացմանը

Այս տարի Լոնդոնը յուրահատուկ պատրաստվածությամբ և շուքով է դիմավորելու պարաօլիմպիական խաղերի մարզիկներին ու հյուրերին: Մեծ Բրիտանիայի կառավարությունը վստահ է, որ այս Պարաօլիմպիական խաղերը աննախադեպ են լինելու իրենց ճոխությամբ և Լոնդոն ժամանած հյուրերի թվով:

 

Երևանում Բրիտանական դեսպանատունը Պարաօլիմպիական խաղերն արժևորելու իր նախաձեռնություններն ունի: Դեսպանատունը վերափոխել է Բաղրամյան 34 հասցեում գտնվող իր պատի Գրաֆիտին և այն այժմ խորհրդանշում է Լոնդոնի Պարաօլիմիական խաղերը: Սա մի քայլ է մարդկանց ներկայացնելու պարաօլիմպիական խաղերի և հավասար հնարավորությունների գաղափարի կարևորությունը:

Մինչ Պարաօլիմպիական խաղերի սկիզբը դեսպանատունը կներկայանա նոր միջոցառումներով:

*1948 թվականին  Լոնդոնի Օլիմպիական խաղերին զուգահեռ անցկացված միջոցառումներն սկիզբ դրեցին պարալիմպիկ շարժմանը: Առաջին Պարալիմպիկ խաղերը կազմակերպվել են Հռոմում 1960 թվականին: Եթե առաջին Պարալիմպիկ խաղերին մասնակցում էր 400 մարզիկ 23 երկրից, ապա արդեն 2008 թվականի Պեկինի խաղերին` 146 երկրի 3951 ներկայացուցիչ: 

Այս խորագրի վերջին նյութերը