Քաղաքական

17.08.2012 17:21


Հերթական բողոքի գործողությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև

Հերթական բողոքի գործողությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև

Այսօր Հայ ազգային կոնգրեսի համակիրները ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև անցկացրին հերթական բողոքի գորժողությունն՝ ի պաշտպանություն ՀԱԿ երիտասարդ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի:

 Բողոքի գործողության մասնակիցները դատախազության շենքի առջև՝ «Ազատությո՛ւն Տիգրանին», «Ազատությո՛ւն Դավիթին», «Ազատությո՛ւն Արտակին» պաստառները ձեռքներին պարզած վանկարկում էին՝ ա-զա-տու-թյո՛ւն:

Գլխավոր դատախազությունից հերթական անգամ արձագանք չեղավ:

Հիշեցնենք, որ 2012թ. հուլիսի 20-ի դատավճռով Տիգրան Առաքելյանին առաջադրվել էր խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր և ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք, ինչի համար վերջինս դատապարտվել է 6 տարի ազատազրկման։ Արտակ Կարապետյանին առաջադրվել է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանք, վերջինս դատապարտվել է 3 տարի ազատազրկման, իսկ Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանին խուլիգանության մեղադրանք՝ 2 տարի ազատազրկման:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը