Լրահոս

17.08.2012 18:10


«Մուշ-2» թաղամասում ավարտվել է նորակառույց դպրոցի շինարարությունը

«Մուշ-2» թաղամասում ավարտվել է նորակառույց դպրոցի շինարարությունը

Փոխվարչապետ Արմեն Գևորգյանն այսօր բացի Շիրակի մի քանի համայնքներից, այցելել է նաև Գյումրի, եղել «Մուշ-2» թաղամասում: Այստեղ արդեն ավարտվել են թաղամասը Բուլվարային փողոցին կապող ճանապարհահատվածի վերանորոգումը և նորակառույց դպրոցի շինարարությունը:

Ա. Գևորգյանը ծանոթացել է կատարված աշխատանքներին: Զեկուցվել է, որ թաղամասի նորակառույց դպրոցի շենքը շահագործման կհանձնվի մինչև սեպտեմբերի 1-ը: Այն նախատեսված է 1080 աշակերտի համար և ապահովված է անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով: ՀՀ պետական բյուջեից դպրոցի կառուցման համար հատկացվել էր 2 մլրդ 59 մլն դրամ, իսկ ճանապարհահատվածի վերանորոգման համար ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` 500 մլն դրամ:

Փոխվարչապետի այցն ավարտվել է մարզպետարանում հրավիրված խորհրդակցությամբ, որի ժամանակ քննարկվեցին մարզում իրականացվող ծրագրերի կատարմանը վերաբերող և ընթացիկ այլ հարցեր:

Տարածքային կառավարման նախարարության մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը