Վարդան Ղուկասյանը առաջադրված ոչ մի թեկնածուի չի սատարելու
Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է վերջին օրերին մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին, թե Վարդան Ղուկասյանը քաղաքապետի ընտրություններում սատարելու է թեկնածուներից Սպարտակ Պետրոսյանին: Հաղորդագրության մեջ ասված է.
«Վերջին օրերին մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում շրջանառության մեջ դրված այն տեղեկությունը , թե սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը սատարելու է քաղաքապետի թեկնածու Սպարտակ Պետրոսյանին, սուտ է և հիմնազուրկ: Վարդան Ղուկասյանը չի սատարելու առաջադրված և ոչ մի թեկնածուի»։
Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 9-ին: Թեկնածուներն այս պահին չորսն են` ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Հովսեփ Սիմոնյանը, անկուսակցականներ Սպարտակ Պետրոսյանը և Անդրանիկ Ավետիսյանը: