Լրահոս

17.08.2012 12:18


Աշխարհն այսօր նշում է Մարդասիրության համաշխարհային օրը

Աշխարհն այսօր նշում է Մարդասիրության համաշխարհային օրը

Մարդասիրության համաշխարհային օրվա առթիվ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

«Այս տարի Մարդասիրության համաշխարհային օրը ընձեռում է պատմական հնարավորություն՝ մեկտեղելու մեկ միլիարդ մարդու աշխարհի տարբեր ծայրերից, որպեսզի առաջ մղվի հզոր և գործուն մի միտք ՝ «Մարդիկ օգնում են մարդկանց»:
Դա լավագույն ուղին է` արժանին մատուցելու հումանիտար օգնության բազմաթիվ զոհված աշխատակիցներին, որոնց կորուստը մենք այսօր սգում ենք, և նշանավորելու այլոց ջանքերը, ովքեր իրականացնում են իրենց ազնիվ առաքելությունը՝ օգնության հասնելով տառապանքի մեջ գտնվող մարդկանց:

Համերաշխության ոգին, որ կյանք է տալիս այս խիզախ ջանքերին, առաջնորդում է մեզ` նշելու Մարդասիրության համաշխարհային օրը:

Ես տեսել եմ այդ ոգին աշխարհով մեկ իմ շրջագայությունների ընթացքում, երբ հանդիպել եմ մարդասիրական օգնության աշխատակիցների, ովքեր թողնում են իրենց տան հարմարավետությունը` օգնելու կարիքի մեջ գտնվող մարդկանց:
Ես տեսա այդ ոգին նաև ավելի վաղ այս ամիս, երբ հանդիպեցի Բիյոնսե Նոուլսի հետ` գերաստղ, ով նվիրաբերում է իր «Ես այստեղ էի» երգը մեր համաշխարհային քարոզարշավին՝ ուղղված ավելի լավ աշխարհի կառուցմանը:

Միլիոնավոր մարդիկ արդեն այցելել են մեր կայք` գրանցելու իրենց աջակցությունը և կիսվելու իրենց գործողություններով: Սկսած Արևմտյան Աֆրիկայում սովի ճգնաժամը հաղթահարելու միջազգային ջանքերից` մինչև Սիրիայի քաղաքացիական բնակչությանը հրատապ օգնության տրամադրումը, և մինչև մեկ բարի քայլը մեկ հարևանի կողմից մյուսի նկատմամբ` «Մարդիկ օգնում են մարդկանց» նախաձեռնության ոգին բարելավում է պայմանները բոլորի համար:

Եկեք իմաստավորենք Մարդասիրության համաշխարհային օրը` www.whd-iwashere.com կայքում գրանցելով բարի գործերը: Անհատական գործողությունները կարող են փոքր թվալ, բայց հավաքականորեն դրանք արձագանք կտան ամբողջ աշխարհում՝ ստեղծելով ավելի լավ ապագայի ձևավորման անպարտելի խթան»:

Այս խորագրի վերջին նյութերը