Երևանի ոստիկանապետը լուրջ չի ընդունում իր պաշտոնանկության մասին լուրերը
Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը «Հայկական ժամանակին» ասել է, որ վերադարձել է արձակուրդից և անցել է աշխատանքի: Հարցին` առաջիկայում չի՞ հրաժարվելու պաշտոնից, նա պատասխանել է. «Չէ, սա զինվորական պաշտոն է, հրաժարվելու-չհրաժարվելու բան չկա, նշանակովի է»:
Թերթը հիշեցնում է, որ ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Նազարյանը արձակուրդից չի վերադառնալու աշխատանքի, քանի որ ազատվելու է պաշտոնից և անցնելու ոստիկանության կադրերի ռեզերվ: Այս տեղեկությունը երեկ, նա այսպես է մեկնաբանել. «Լուրջ չեմ ընդունել այդ լուրերը»: