Լրահոս

16.08.2012 19:04


Իրանի երկրաշարժի վերլուծություն

Իրանի երկրաշարժի վերլուծություն

2012 թ. օգոստոսի 11-ին Երևանի ժամանակով  16:23 -ին, Իրանի ժամանակով 16:53-ին Իրանի հյուսիս արևմտյան հատվածում, Թավրիզից 60 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել  երկրաշարժ 6.4 մագնիտուդով, որին 11 րոպե հետո հաջորդել է 6.3 մագնիտուդով հետցնցում: Այդ ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 8 բալ` ըստ ՄՍԿ-64 սանդղակի: Երկրորդ ցնցման էպիկենտրոնը գտնվում է  առաջինից 10 կմ հեռավորության վրա դեպի արևելք: Երկրաշարժը ստացել է Թավրիզի երկրաշարժ անունը, առանձին աղբյուրներում անվանվում է նաև արևելա–ադրբեջանական երկրաշարժ: Այդ ցնցման էպիկենտրոնը գտնվում է ոչ հեռու 1042 թ. և 1727 թ. տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերի էպիկենտրոններից: 1042 թ. երկրաշարժի ժամանակ զոհվել է 40000,  իսկ  1727 թ. իրադարձության ժամանակ` 77000 մարդ: Այն   7 մագնիտուդի երկրաշարժ էր, որը երկրի մակերևույթին արտահայտվել է ութ բալ ուժգնությամբ` Մերկալիի ինտենսիվության սանդղակով: 

2012 թ.  օգոստոսի 11-ին  տեղի ունեցած Երկրաշարժի հետևանքով զոհված մարդկանց թիվը հասել է 306-ի, վիրավորների թիվը` 5000-ի և խոսվում է 18000 անօթևան մարդկանց մասին: Երկրաշարժի ազդեցությունը զգացվել է 1000 գյուղական բնակավայրի վրա, որոնցից 20-30-ը (տարբեր աղբյուրներում թվերը տարբեր են) հիմնովին ավերվել են: Ավերված բնակավայրերը հիմնականում լեռնային գյուղական բնակավայրեր են: Հիմնական ցնցմանը հաջորդել է ավելին քան 80 հետցնցում, որոնցից մի մասը զգացվել է նաև Հայաստանում՝ հիմնականում ավելի ուժեղ` 5-6 բալ ուժգնությամբ զգացվել է հարավային բնակավայրերում: Էպիկենտրոնին ամենամոտ բնակավայրը Ահարն է, Վարզաքանան, Հարիսը:
Իրանը գտնվում է սեյսմոակտիվ գոտում  և ուժեղ երկրաշարժեր այստեղ պարբերաբար տեղի են ունենում: 2002 թ-ից սկսած ամեն տարի Իրանում տեղի է ունեցել մեկ 6-ից մեծ մագնիտուդով երկրաշարժ:

Այս խորագրի վերջին նյութերը