Լրահոս

16.08.2012 13:59


Հիմա էլ սուպերէլիտային վերարտադրության սերմացու

Հիմա էլ սուպերէլիտային վերարտադրության սերմացու

Կառավարության հերթական նիստում գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը թույլատրել է ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասից ձեռք բերել և Հայաստան ներկրել 20 տոննա աշնանացան ցորենի սուպերէլիտային վերարտադրության սերմացու։ Նշելով, որ նման սերմացու Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առաջին անգամ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտել է, որ սուպերէլիտային սերմացուն օգտագործվելու է սերմնաբուծության զարգացման նպատակով։
Գործադիրը հաստատել է Հայաստանի հողօգտագործողներին 2012թ. աշնան համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնելով ավելի քան 632 մլն. դրամ։ 

Այս խորագրի վերջին նյութերը