Աշխարհ

16.08.2012 18:48


Իրանում մեկ տարվա ընթացքում սննդամթերքը թանկացել է շուրջ 45%–ով

Իրանում մեկ տարվա ընթացքում սննդամթերքը թանկացել է շուրջ 45%–ով

Իրանում շարունակում է մեծանալ գնաճը, այդ մասին գրում է «Թաբնակ» թերթը՝ հղում անելով երկրի վիճակագրական ծառայությանը։ Ըստ ներկայացված տվյալների՝ հուլիսին Իրանում գնաճը կազմել է 26,2 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25,9 տոկոսի դիմաց։

Հուլիսին սննդամթերքի գներն, 2011թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 44,8 տոկոսով։
Մեկ ամսվա կտրվածքով Իրանում հացը թանկացել է 10,2 տոկոսով, կաթը, պանիրն ու ձուն՝ 6,5 տոկոսով։
Իրանի կենտրոնական բանկի տվյալներով՝ տարեկան գնաճը երկրում կազմել է 22,9 տոկոս։

 

Այս խորագրի վերջին նյութերը