Լրահոս

16.08.2012 18:28


Չնայած Մեծ Բրիտանիայի ճնշմանը, Էկվադորը համաձայնվել է ապաստան տալ Ջուլիան Ասանժին

Չնայած Մեծ Բրիտանիայի ճնշմանը, Էկվադորը համաձայնվել է ապաստան տալ Ջուլիան Ասանժին

BBC-ի հաղորդմամբ՝ Էկվադորը համաձայնվել է քաղաքական ապաստան տալ Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին, ով թաքնվելով բրիտանական իշխանություններից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքում:

Մինչ այդ տեղեկություն էր տարածվել, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները սպառնում են գրոհով վերցնել Լոնդոնում տեղակայված Էկվադորի դեսպանատունը, եթե այդ երկրի ներկայացուցիչները իրենց չհանձնեն Ասանժին։

Հիշեցնենք, որ 2012 թ-ի հունիսի 19-ին Ջուլիան Ասանժը քաղաքական ապաստան խնդրեց Էկվադորի իշխանություններից: Դրանից անմիջապես հետո WikiLeaks-ի հիմնադիրը գտնվում է է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Եթե Էկվադորը մերժի նրան ապաստան տրամադրել, ապա Ասանժին կտեղափոխեն Շվեդիա, որտեղ նրա նկատմամբ բռնաբարության փորձի մեղադրանքով գործ է հարուցված: Ասանժը իր դեմ առաջադրված մեղադրանքները սարքովի է որակել՝ նշելով, որ դրանց հետրում կանգնած է ԱՄՆ–ն, իսկ իր նկատմամբ հետապնդումները կապում է սկանդալային համացանացային ռեսուրսի գործունեության հետ: 

Այս խորագրի վերջին նյութերը