ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ. «Գագիկ Ծառուկյանն անփոխարինելի է»
«Լոնդոնի օլիմպիական խաղերում թերացումներն ամենևին կապված չեն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ. Ծառուկյանն անփոխարինելի է»,– այսօրվա ասուլիսին նման տեսակետ է հայտնել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը՝ նշելով, թե չի պատկերացնում, որ կա ինչ-որ մեկը, ով կարող է փոխարինել Գագիկ Ծառուկյանին: «Ոչ մեկի թերացումների մեջ պետք չէ մեղադրել: Այն ժամանակ, երբ մեշոկով մեդալ էինք բերում, նույն մարդու ղեկավարությամբ էինք անում: Ես չեմ եկել նրան պաշտպանելու, պարզապես, կրկնում եմ, 6 տարվա մեջ մենք նվաճել ենք 346 մեդալ, իսկ դա մեծ հաջողություն է»,-ասել է բանախոսը։
Հարցին, թե արդյո՞ք Լոնդոնի օլիմպիադայում թերացել է մարզչական շտաբը, Սամվել Խաչատրյանը պատասխանել է. «Միանշանակ չեմ կարող ասել: Կարծում եմ, հիմնական պատճառն աշխարհի առաջնությունից հետո մարզիկների ստացած վնասվածքներն էին: 5 առաջին համարներ վնասվածքներ ունեին: Մարզիչների հարցում ընդհանուր հայտարարի կգանք սեպտեմբերին կայանալիք նիստում, եթե մասնագետները համարեն, որ նոր մարզիչ է պետք, ապա կգտնենք նրան: Հայաստանում ունենք լավ մասնագետներ, սակայն հարկ եղած դեպքում կհրավիրենք նաև չինացի մասնագետի: Սակայն միայն նրանց մեղքը չէ: 3 անգամ վիրահատված Արա Խաչատրյանից լավագույն սպասելիքները տասնյակում տեղ գրավելն էր, նույնը վերաբերում է նաև Նորայր Վարդանյանին: Հարց կծագի, թե ինչո՞ւ էին նրանք հավաքականում: Ծանրամարտում ամեն ինչ որոշում են կիլոգրամները: Նրանք մրցումների ժամանակ բարձրացրել են համապատասխան քաշեր ու տեղ են գտել ընտրանու կազմում: Ոչ ոք ծանոթ-բարեկամի կամ այլ մարդկանց միջամտությամբ չի ընդգրկվում հավաքականում: Սա ֆուտբոլ կամ մեկ այլ մարզաձև չէ: Ռուբեն Ալեքսանյանը չի մեկնել Լոնդոն, որովհետև ուսի վնասվածք էր ստացել և պետք է վիրահատվի: Մենք ունենք երիտասարդ մարզիկներ, ովքեր կարող են փոխարինել մեծերին: Նրանց մասին Դուք դեռ կլսեք»։
ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ. «Գագիկ Ծառուկյանն անփոխարինելի է»
«Լոնդոնի օլիմպիական խաղերում թերացումներն ամենևին կապված չեն ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ. Ծառուկյանն անփոխարինելի է»,– այսօրվա ասուլիսին նման տեսակետ է հայտնել Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը՝ նշելով, թե չի պատկերացնում, որ կա ինչ-որ մեկը, ով կարող է փոխարինել Գագիկ Ծառուկյանին: «Ոչ մեկի թերացումների մեջ պետք չէ մեղադրել: Այն ժամանակ, երբ մեշոկով մեդալ էինք բերում, նույն մարդու ղեկավարությամբ էինք անում: Ես չեմ եկել նրան պաշտպանելու, պարզապես, կրկնում եմ, 6 տարվա մեջ մենք նվաճել ենք 346 մեդալ, իսկ դա մեծ հաջողություն է»,-ասել է բանախոսը։
Հարցին, թե արդյո՞ք Լոնդոնի օլիմպիադայում թերացել է մարզչական շտաբը, Սամվել Խաչատրյանը պատասխանել է. «Միանշանակ չեմ կարող ասել: Կարծում եմ, հիմնական պատճառն աշխարհի առաջնությունից հետո մարզիկների ստացած վնասվածքներն էին: 5 առաջին համարներ վնասվածքներ ունեին:
Մարզիչների հարցում ընդհանուր հայտարարի կգանք սեպտեմբերին կայանալիք նիստում, եթե մասնագետները համարեն, որ նոր մարզիչ է պետք, ապա կգտնենք նրան: Հայաստանում ունենք լավ մասնագետներ, սակայն հարկ եղած դեպքում կհրավիրենք նաև չինացի մասնագետի: Սակայն միայն նրանց մեղքը չէ: 3 անգամ վիրահատված Արա Խաչատրյանից լավագույն սպասելիքները տասնյակում տեղ գրավելն էր, նույնը վերաբերում է նաև Նորայր Վարդանյանին: Հարց կծագի, թե ինչո՞ւ էին նրանք հավաքականում: Ծանրամարտում ամեն ինչ որոշում են կիլոգրամները: Նրանք մրցումների ժամանակ բարձրացրել են համապատասխան քաշեր ու տեղ են գտել ընտրանու կազմում: Ոչ ոք ծանոթ-բարեկամի կամ այլ մարդկանց միջամտությամբ չի ընդգրկվում հավաքականում: Սա ֆուտբոլ կամ մեկ այլ մարզաձև չէ: Ռուբեն Ալեքսանյանը չի մեկնել Լոնդոն, որովհետև ուսի վնասվածք էր ստացել և պետք է վիրահատվի:
Մենք ունենք երիտասարդ մարզիկներ, ովքեր կարող են փոխարինել մեծերին: Նրանց մասին Դուք դեռ կլսեք»։
7or.am