Տնտեսական

16.08.2012 18:02


Կենտրոն վարչական շրջանում նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը

Կենտրոն վարչական շրջանում նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը

Սույն թվականի օգոստոսի 19-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին       ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում (Մովսես Խորենացու փողոցում`  պարփակված Տիգրան Մեծի և Ագաթանգեղոսի փողոցներով) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների երկրորդ տոնավաճառը:

Տոնավաճառին մասնակցելու են ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող գյուղացիական տնտեսություններ, որոնք երևանյան սպառողներին են ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը: Գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը տոնավաճառներին անվճար է: Տոնավաճառին միայն սեփական արտադրանքը ներկայացնող գյուղացիական տնտեսությունների մասնակցությունը ապահովելու և միաժամանակ առևտրային միջնորդների մասնակցությունը բացառելու նպատակով սահմանվել և հետևողականորեն կիրառվելու են տոնավաճառին մասնակցելու հատուկ ընթացակարգեր. մասնակցությունը տոնավաճառին թույլատրվում է միայն գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) կողմից ստացված համապատասխան տեղեկանքների առկայության դեպքում, որոնք հավաստում են, որ վաճառքի ներկայացվող ապրանքը հանդիսանում է տվյալ մասնակցի սեփական արտադրանքը:  Տոնավաճառի տարածքում հասարակական կարգը և երթևեկությունը կարգավորվում է ՀՀ ոստիկանության կողմից: Տոնավաճառի ավարտին կազմակերպվելու են տարածքի մաքրման աշխատանքները: 

Այս խորագրի վերջին նյութերը