Ասանժի պատճառով Բրիտանիայի իշխանությունները սպառնում են գրոհով վերցնել Լոնդոնում տեղակայված Էկվադորի դեսպանատունը
Մեծ Բրիտանիայի իշխանությունները սպառնում են գրոհով վերցնել Լոնդոնում տեղակայված Էկվադորի դեսպանատունը, եթե այդ երկրի ներկայացուցիչները իրենց չհանձնեն «WikiLeaks» կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին: «Ֆրանս Պրես» գործակալության տեղեկացմամբ՝ այդ մասին հայտնել է Էկվադորի ԱԳ նախարար Ռիկորդո Պատինյոն:
Էկվադորի դեսպանատան մոտ պահակություն են իրականացնում բրիտանացի ոստիկանները, ովքեր պատրաստվում են ձերբակալել Ասանժին: Ռիկորդո Պատինյոն Մեծ Բրիտանիայի նման պահվածքն անընդունելի է որակել՝ ընդգժելով, որ իրենք Բրիտանիայի գաղութը չեն:
Ռիկորդո Պատինյոն հավելել է, թե Ջուլիան Ասանժին քաղաքական ապաստան տալու մասին որոշումը կընդունվի այսօր:
Հիշեցնենք, որ 2012 թ-ի հունիսի 19-ին Ջուլիան Ասանժը քաղաքական ապաստան խնդրեց Էկվադորի իշխանություններից: Դրանից անմիջապես հետո WikiLeaks-ի հիմնադիրը գտնվում է է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը: Եթե Էկվադորը մերժի նրան ապաստան տրամադրել, ապա Ասանժին կտեղափոխեն Շվեդիա, որտեղ նրա նկատմամբ բռնաբարության փորձի մեղադրանքով գործ է հարուցված: Ասանժը իր դեմ առաջադրված մեղադրանքները սարքովի է որակել՝ նշելով, որ դրանց հետրում կանգնած է ԱՄՆ–ն, իսկ իր նկատմամբ հետապնդումները կապում է սկանդալային համացանացային ռեսուրսի գործունեության հետ: