Լրահոս

15.08.2012 19:02


Ս. Օհանյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Ս. Օհանյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Ս.թ. օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Ստիմսոնին:

Շնորհավորելով գնդապետ Ջ. Ստիմսոնին ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ ռազմական կցորդը իր ներդրումը կունենա հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հետագա զարգացման և խորացման գործում:

ԱՄՆ ռազմական կցորդն իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` բարձր է գնահատել հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը և վստահեցրել, որ համագործակցության բնագավառում արձանագրված հաջողությունները շարունակական կլինեն:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին և երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Այս խորագրի վերջին նյութերը