Լրահոս

15.08.2012 10:23


Տեղաբաշխվել են 2 մլրդ 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Օգոստոսի 14-ին տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական  ուղենշային միջնաժամկետ (AMGN60294174) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 2 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 4 մլրդ 250 մլն դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 895 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 355 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 2 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 246 266 142 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 15.2286 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 15.3300 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:

Այս խորագրի վերջին նյութերը