Արգենտինայում սկսվել է երկրի նախկին նախագահ Ֆերնանդո դե լա Ռուայի նկատմամբ դատավարությունը։ Ըստ La Nacion-ի՝ Ֆերնանդո դե լա Ռուան մեղադրվում է 2000թ.-ին աշխատանքային բարեփոխումների մասին օրինագիծն ընդունելու համար սենատորներին կաշառելու մեջ։ Ուշագրավ է, որ նախկին նախագահը սենատորներին է տվել 5.000–ական դոլար:
BBC–ի տեղեկացմամբ՝ նշված օրինագիծը աշխատավորներին զրկում էր բազմաթիվ իրավունքներից։ Սակայն, այն պարտադիր էր Արժույթի միջազգային հիմնադրամից (ԱՄՀ) վարկ ստանալու համար:
Բացի Դե լա Ռուայից, մեղադրյալների աթոռին է հայտնվել ևս 7 նախկին պաշտոնյա։
Արգենտինայում դատում են երկրի նախկին նախագահին