...այնպես եմ ուզում, որ Նա գա ու ասի՝ Սամվել ջան, սիրուն չի
Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Լիլիթ Գալստյանն Ֆեյսբուքի իր էջում, անդրադառնալով Փակ շուկայում ընթացող շինարարական աշխատանքներին, գրել է.
«Տարիներ առաջ՝ Լուժկովի քաղաքապետության օրոք, որոշում էր կայացվել քանդել «Ռոսիա» հանրահայտ հյուրանոցը՝ տեղում ժամանակակից հյուրանոց և բիզնես կենտրոն կառուցելու ծրագրով։ Կարծում եմ կարիք չկա մանրամասնելու, թե աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկի՝ Մոսկվայի կենտրոնում ինչ աստղաբաշխական գին ունի յուրաքանչյուր քառակուսին, էլ չհաշված վերջինիս պոտենցիալ շահագործումից ակնկալվող շահույթը։
Այսօր, Մոսկվայի իշխանություններն, անշուշտ, հասարակության ճնշումով և երկրի նախագահ Պուտինի միջամտությամբ որոշում են կայացրել չծանրաբեռնել առանց այն էլ գերծանրաբեռնված կենտրոնը. հսկայական տարածքը կվարածվի հանրային զբոսայգու, որի շինարարությունը կսկսվի 2013-ին։ Պարզապես չեմ կարող չնախանձել ու համեմատության եզրեր չորոնել քաղաքաշինությունը սոսկ իբրև բիզնես ընկալած մեր իրականության մեջ։ Ամիսներ առաջ, մեր բոլորի աչքի առաջ, օրը ցերեկով բառիս բուն իմաստով տրաքեցվեց (իսկ սեփականատիրոջ արտահայտությամբ “բլել էր’’) մշակութային ժառանգություն հանդիսացող ու պետության կողմից պաշտպանվող Ծածկած շուկան, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց (թեև ՀՀ մի շարք օրենքներով ընդհուպ քրեական պատասխանահվություն էր ենթադրվում)։ Արդարացիորեն ընդվզած Ճարտարապատական հանրությանն ու հասարակությանը խոստացվեց աշխատանքներ չտանել՝ մինչև նախագծի հաստատումը։
Իսկ քանդման կամ շինարարության աշխատանքներն այսօր էլ ընթանում են, այդպես էլ չներկայացնելով հանրությանը, թե ինչ ճակատագիր է սպասում հուշարձանին։ Կարիք չկա թվարկելու, թե ինչ ընթացակարգեր են խախտվել ու ինչ օրենքներ արհամարհվել։ Այս մասին կես տարի առաջ եմ խոսել ու շատ։ Ըստ նախնական էսքիզի` ոչ անհայտ սեփականատերը պատրաստվում է շուկայի տակ ստորգետնյա կայանատեղի կառուցել, որի ելքերը հատելով մեր ամենաբանուկ Մաշտոցի պողոտայի մայթերը դուրս են գալու պողոտայի այն հատված, որտեղ սկսվում է դեպի Գինու գործարան տանող ստորգետնա անցումը։
Անցնող ամիսներին խուսափել եմ անցնել Ծածկած շուկայի մոտով՝ ամաչում եմ, վիրավորվում ու ցավ ապրում. այն մեջքից խփված ու արնաքամ լինող ցուլ է հիշեցնում, մեզ կերակրած ու ծառայած ցուլ, որի աչքերի մեջ նայելու համարձակություն չունենք։ Մենք չկարողացանք տեր կանգնել մեր քաղաքի խորհրդանիշերից մեկին, երևանյան պատկերի այդքան ջերմ, գունեղ, բարի գոհարներից մեկին։ Ես հոգնել եմ ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին հղում անելուց (դրանք հիշեցնում են սովետի ժամանակների գրադարանները, որ անգամ տակից առնվող գրքերի գնով հիմնականում կահույքի մաս էին կազմում): Ոչ էլ ռուսաց թագավորին նամակ գրողներից եմ կամ Տիզբոնից մարզպան հրավիրողներից եմ, բայց այնպես եմ ուզում, որ Նա գա ու ասի՝ Սամվել ջան, սիրուն չի, ազնիվ չի, արդար չի, վտանգավոր ա, չի կարելի, մի արա։ Թող ինձ ներեն Գոդոյի պես ժողովրդավարությանը սպասողները (ես էլ ձեր հետ), բայց ժամանակ չկա....անվերջ պայքարներից շագրենի կաշու պես հյուծվում ենք»։