Լրահոս

14.08.2012 23:40


Երկրաշարժը զգացվել է Հայաստանի տարածքում

Երկրաշարժը զգացվել է Հայաստանի տարածքում

Օգոստոսի 14-ին, ժամը 18.02-ին գրանցվել է 5.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Իրանի տարածքում` Ահար քաղաքից 20 կմդեպի արևմուտք:

Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը