«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը օգոստոսի 14-ին ընտրությունների վերահսկման Համակարգող կենտրոն է հիմնում
«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը օգոստոսի 14-ին կայանալիք իր 16-րդ ընդհանուր ժողովում ձեւավորելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններում ընտրություններում իր 7 թեկնածուների գաղափարները հանրությանը հասցնելու, ընտրապայքարը հսկելու, ընտրությունների ընթացքը եւ քվեների հաշվարկը վերահսկելու Համակարգող կենտրոն` շտաբ: Ժողովի օրակարգային հարցերն են` Գյումրու Ավագանու անդամության համար առաջադրված թեկնածուների ցուցակի ուսումնասիրությունը, քարոզարշավի գործողությունների պլանավորումը, օգոստոսի 22-ին «Կինո Հոկտեմբեր»-ի դահլիճում կայանալիք` նախընտրական ծրագրի շնորհանդեսի կազմակերպումը, նախընտրական թիմային ծրագրի վերջնամշակման, աշխատանքային գրասենյակի վարձակալման հարցերը եւ այլն:
Ժողովը կգումարվի ժամը 14:00-ին ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի սրահում, հասցեն. Գյումրի, Սբ.Աստվածածին Յոթվերք եկեղեցու հարեւնությամբ: Մուտքն ազատ է:
«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնությունը իրավաբանական անձ չէ, հիմնվել է 2012 թվի մայիսի 18-ին` Գյումրիում 2004 թվից ձեւավորված Գյումրու հանրային խորհրդի հենքի եւ գաղափարախոսության հիման վրա: Նախաձեռնության նպատակն է Գյումրու արմատական բարեփոխումը, խնդիրների համակարգային լուծումներին մեկնարկ տալը, ինչի համար տեղական ինքնակառավարման եւ ավագանու աշխատանքի բարելավումը հիմնական գործիքներից մեկն են համարում նախաձեռնությունում: Նախաձեռնության ակտիվիստները հասարակական, գիտական, մանկավարժական եւ գործարար աշխարհի ներկայացուցիչներն են, ովքեր տարիներ շարունակ աշխատել են իրեցն ոլորտներում, իշխանություններում ներգրավված չեն եղել, ջանքեր են ներդրել տեղական ինքնակառավարման բարեփոխման համար եւ հիմա, հաշվի առնելով բազմաթիվ գործոններ ու հանրության կարծիքները, իրենց խմբից Գյումրու ավագանու անդամության համար առաջադրել են 7 թեկնածու: