Օգոստոսի 13-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Երևանի Ավան վարչական շրջանի գերեզմանատանն այրվել է 200 քմ խոտածածկ տարածք, Կոտայքի մարզի Բջնի գյուղի գերեզմանատանն այրվել է 4 հա խոտածածկ տարածք, նույն մարզի Բալահովիտ գյուղի գերեզմանատանն` 1500 քմ, Լեռնանիստ գյուղի գերեզմանատանն` 3500 քմ, Եղվարդ քաղաքի գերեզմանատանն` 420 քմ, Չարենցավան քաղաքի Միլիտոնյան և Երիտասարդական փողոցների խաչմերուկում` 60 քմ, Արարատի մարզի Շահումյան գյուղում այրվել է 2800 քմ խոտածածկ տարածք և 40 հակ անասնակեր, նույն մարզի Ոսկետափ գյուղում` 300 քմ, Արագածոտնի մարզի Փարպի գյուղի գերեզմանատանն` 1000 քմ խոտածածկ տարածք, նույն մարզի Աշտարակ քաղաքի գերեզմանատանն`1000 քմ, Տավուշի մարզի Զորական գյուղում`4 հա, նույն մարզի Գետաշեն գյուղում` 2 հա խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 27 Բ շենքի մոտակայքում` 1000 քմ, Վայոց ձորի Ջերմուկ քաղաքի «Զիրակ» հանդամասում այրվել է 500 քմ բուսածածկ տարածք:
Հրդեհներ խոտածածկ տարածքներում