Լրահոս

13.08.2012 23:15


Մահացել է Նարեկ Առուշանյանը

Մահացել է Նարեկ Առուշանյանը

Երկարատև հիվանդությունից հետո մահացել է հրապարակխոս, ՀՅԴ անդամ Նարեկ Առուշանյանը՝ Ալվարդ Պետրոսյանի որդին:

Նարեկ Առուշանյանը ծնվել է 1973թ., Երևանում: 1992թ-ին ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, 1998թ-ին` Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան: 1999թ-ից` ՀՀ Նկարիչների միության անդամ: 2009թ-ից` ՀՀ Նկարիչների միության նախագահության անդամ:

2005թ-ից դասավանդում է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, 2007թ-ից` Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն:

«7օր»-ի խմբագրակազմը ցավակցում է Նարեկ Առուշանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին:

Այս խորագրի վերջին նյութերը