Լրահոս

13.08.2012 17:00


Վաղը կբացվի տիկնիկային թատերարվեստի նմուշների ցուցահանդես

Վաղը կբացվի տիկնիկային թատերարվեստի նմուշների ցուցահանդես

Վաղը ՝ օգոստոսի14-ին, ժամը 19:00-ին, Նարեկացի արվեստի միությունում կմեկնարկի «Տիկնիկային աշխարհը Նարեկացիում» միջոցառումների հատուկ շարքը:

 Կբացվի  տիկնիկային թատերարվեստի նմուշների ցուցահանդես՝ մասնակցությամբ մերօրյա ամենահայտնի նկարիչ-տիկնիկագործներ Քնարիկ Հարությունյանի, Անահիտ Պողոսյանի, Լուսիկ Ագուլեցու, Ժաննա Դավթյանի և Գեղամ Գուլիկյանի:

Կներկայացվեն ազգային, ծիսական, հեքիաթի կերպարներ, դիմակներ:

 Շարքի բացումը կմեկնարկի տիկնիկային ներկայացմամբ՝ Վրաստանից ժամանած ականավոր տիկնիկագործ Ժաննա Դավթյանի բեմադրությամբ:

 Ցուցահանդեսը բաց է մինչև օգոստոսի 22-ը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:

Այս խորագրի վերջին նյութերը