Օգոստոսի 12-ին, ժամը 19.30-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ և Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի համատեղ ջանքերի ու բարձր մակարդակի վրա գտնվող համագործակցության շնորհիվ Ուշբա լեռան վրա գտնվող հայ լեռնագնաց Անդանիկ Միրիբյանը հատել է լեռան գագաթի ամենավտանգավոր հատվածը և միացել լեռան ստորոտում գտնվող փրկարարների ճամբարին: Նշենք, որ օգոստոսի 11-ին, առավոտյան ժամը 4.00-ին օսեթական փրկարարական խումբը երկու հայ փրկարարների հետ սկսել էր վերելքն Ուշբա լեռ:
Երեք օր անընդհատ ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնը կապի մեջ էր Վրաստանի ու Ռուսաստանի գործընկերների հետ` պարբերաբար ճշտելով իրավիճակը և օժանդակելով որոնողափրկարարական աշխատանքներին:
Հայ և վրացի փրկարարների համատեղ ուժերով իրականացվել է բարդ փրկարարական գործողություն, որի արդյունքում լեռնագնացը կարողացել է հաղթահարել ճանապարհն ու վերջապես մոտենալ փրկարարներին: Մինչ այդ` վրացական կողմի փրկարարական ուղղաթիռը չորս անգամ փորձել է մոտենալ նրան, սակայն եղանակային վատ պայմանների պատճառով հայ լեռնագնացին մոտենալ չի հաջողվել:
Այժմ Ա. Միրիբյանը գտնվում է լեռան ստորոտին տեղակայված փրկարարական ճամբարում` միանգամայն անվտանգ ու առողջ վիճակում: Հանգստանալուց և ուժերը վերականգնելուց հետո` վաղը նա փրկարարների հետ միասին կիջնի լեռան ստորոտից:
***
Հիշեցնենք, որ oգոստոսի 9-ին, ժամը 14.35-ի սահմաններում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն էր ստացվել, որ ՀՀ քաղաքացի Անդրանիկ Միրիբյանը լեռնագնացության նպատակով բարձրացել է Վրաստանի տարածքում գտնվող Ուշբա լեռը և գույքի սղության պատճառով չի կարողանում ինքնուրույն իջնել:
Հայ լեռնագնացն արդեն փրկարարների ճամբարում է