Կարծիք

12.08.2012 14:22


Ռետրո դիտարկումներ

Ռետրո դիտարկումներ

Մեկ կարևոր հանգամանք. երբ արդեն պարզ դարձավ, որ մեզ ազատ չեն արձակելու և շուտով տեղափոխելու են ՁԱՊՎ (խոսքս 2011թ. օգոստոսի 9-ի դեպքերի մասին է) հանկարծ ոստիկանության բաժնում հայտնվեցին ԱԱԾ աշխատակիցներ և սև համազգեստներով դիմակավոր հատուկ ջոկատայիններ: Ոստիկանության շենքը բոլոր կողմերից պահվում էր (չգիտես ումից) սաղավարտավոր ոստիկանության զորքերի կողմից:
Մեզ ուղեկցում էին առանձին-առանձին: Յուրաքանչյուրիս համար նախատեսված էր մեկ «Գազել», որի մեջ նստած էին 3 ՊՊԾ աշխատակից, 3 բերետ և 2 դիմակավոր հատուկ ջոկատային, յուրաքանչյուր «Գազել» ուղեկցվում էր մեկ ոստիկանական վերակարգի կողմից: Ընդհանուր շարասյունը կազմված էր մետ 20 ավտոմեքենայից: Ամբողջ ընթացքում ճանապարհային ոստիկանության կողմից կանգնեցվում էր երթևեկությունը... 

Եթե չեմ սխալվում, վերջին անգամ Երևանի փողոցներով այսպես բերման են ենթարկվել ԱԺ ներխուժած տեռորիստները: Իսկ թե ինչու էին «խուլիգաններին» այսպես տեղափոխում և թե ինչ վտանգ են նրանք ներկայացնում ազգային անվտանգության համար երևի թե լավ տեղյակ էին Բաղրամյան 26-ում: Կարծում եմ` որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այսպիսի բոեվիկը կարող էր հրահանգավորված լինել միայն ամենաբարձր մակարդակով:
Արեգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը