Լրահոս

11.08.2012 11:22


Հիլարի Քլինթոնը ժամանել է Թուրքիա

Հիլարի Քլինթոնը ժամանել է Թուրքիա

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այսօր ժամանել է Թուրքիա։ Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

 

Քննարկման առանցքային թեմաներից է լինելու սիրիական ճգնաժամը: 

 

Նախօրեին Աֆրիկա կատարած այցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները Սիրիայի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է նախախատրաստում:


Նշենք, որ արևմտյան ԶԼՄ–ները հաղորդում են, թե Թուրքիա կատարած այցի ընթացքում Քլինթոնը կհայտարարի Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին 5,5 մլն դոլար օգնություն ցուցաբերելու մասին:

Այս խորագրի վերջին նյութերը