ՀԱՄ. «Թող Հայ Աստվածամարդիկ վերականգնեն իրենց Գենետիկ զորությունները
Օգոստոսի 11-ին Նավասարդի տոնն է: Նշվում է Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած փառահեղ հաղթանակի օրը:
Հայկ Դյուցազունն այդ օրը, աշնանային արեւադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատը նենգորեն զավթած Տիտանյան Բելին եւ վերատիրեց Հայոց Աշխարհն ու հայությանը բերեց ազատ կյանք՝ ի փառս Հայի ու Հայ Աստվածների:
Դա մի նոր դարաշրջան եղավ հայության վերելքի եւ իզուր չէ, որ կար մի ժամանակահատված, երբ օգոստոսի 11-ը եւս նշվում էր որպես Նոր Տարի՝ Նոր Կյանքի օր...
Հայկ Նահապետը Հայ-Արիական Դիցակարգի համաձայն Մարդ-Աստված է՝ Աստվածամարդ՝ Երկրային Աստված, ով խոսել է Հայ Աստվածների հետ, անգամ կատարել Աստվածային Առաջադրանքներ... Ինչն այսօր շարունակում է իրականացնել մեր Նահապետի Հոգին՝ Մեծ Տիեզերքում…
Օգոստոսի 11-ը հին Նավասարդ ամիսն է: Նավ-Աս-Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել:
Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները օգոստոսի 11-ի լուսաբացին, Երեւանում, Հայկ Նահապետի արձանի մոտ ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ ծիսական արարողություն են կազմակերպել՝ փառաբանելով մեր զորավոր նախնուն եւ Հայ Աստվածներին:
Թո՜ղ Հայ Աստվածամարդիկ վերականգնեն իրենց Գենետիկ զորությունները եւ վերատիրեն Հայքին ու համախմբեն Ազգը՝ ինչպես դա արեց Աստվածամարդ Հայկը… Ցավոք, հայի գենը նոր «Բել»-եր է ցրցամ տվել:
Արիական-հեթանոսական ծիսական արարողությունից հետո, հայ արիականներն ու ազգայնականները այցելեցին Սպիտակավոր վանքի բակում վերաթաղված Գարեգին Նժդեհի (Հայ-Արիական դիցակարգի համաձայն նույնպես Աստվածամարդ հռչակված) մասունքներին, որտեղ էլ կազմակերպվեց տոնական միջացառում՝ գինեձոներով համեմված եւ ավանդական ուտեստների համտեսմամբ:

Հայ Արիական Միաբանության