Հայաստանի քաղաքացին արդեն երկրորդ օրն անցկացնում է Վրաստանի Ուշբա սարի գագաթին
Այսօր արդեն երկրորդ օրն է, որ Հայաստանի քաղաքացին գիշերն անցկացրել է Վրաստանի տարածքում գտնվող Ուշբա սարի գագաթին: Լեռնագնացության նպատակով հայաստանցին բարձրացել էր սարը և այժմ չի կարողանում իջնել: ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ նախօրեին՝ ժամը 23։50-ին, Վրաստանից տեղեկություն է ստացվել, որ եղանակային պայմանների բարելավման դեպքում վաղը ուղղաթիռի միջոցով հնարավոր կլինի հայ լեռնագնացին իջեցնել սարից:
Մինչ այդ հաղորդվել էր, որ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ իրենք տեղյակ են լեռնագնացի՝ լեռան վրա գտնվելու մասին, և վրացի փրկարարներն արդեն օգնության են մեկնել մեր հայրենակցին:
Երեկ՝ ժամը 16։53-ին, Վրաստանից տեղեկություն է ստացվել, որ վրացի փրկարարները կապ են հաստատել հայ լեռնագնացի հետ: Ճշտվել է, որ նրա մոտ կա սննդի պաշար: Եղանակային վատ պայմանների պատճառով ուղղաթիռը չի կարող թռչել այնտեղ, իսկ ոտքով Ուշբա սար հասնելու համար Սվանեթիի փրկարարներին անհրաժեշտ է 3 օր: