Գործազրկությունը, սոցիալական բևեռացումը այն խնդիրների արմատներն են, որ ծնել են մեր երկրում այսօրվա արտագաղթը, աղքատությունը, սոցիալ-տնտեսական ծանր պայմանները: Մարդկության չարիք` կարճ բովանդակությունը այդ ամենի:
Այսօր վտանգված է մեր երկրում մարդկային տարրական գոյությունը: Մեր երկրում գործում է մի համակարգ, որտեղ առողջ միտքը չի գնահատվում և անտեսվում է, որտեղ սուտը գերիշխում է և գործում ճշտի փոխարեն: Հայաստանում անտեսված է մարդկային ռեսուրսը և մեր երկրում իշխում է արժեքների անտեսված համակարգը:
Բայց մի՞ թե հնարավոր չէ այլևս փոխել:
Հնարավոր է, եթե կա փոխելու ցանկություն:
Հարկավոր է ճիշտ օգտագործել որոշ կարևորագույն գործոններ, որոնք գոնե նախադրյալ կլինեն մեր ժողովուրդին հուսալքված վիճակից հանելու համար`
/որոշ օրինակներ/
ա/ սփյուռքը
Մեր սփյուռքը մեծ է և հզոր: Հայոց Աշխարհը ամբողջ հայ ազգի բնօրրան է: Մենք պետք օգտվենք մեր սփյուքի հնարավորություններից: Այսօր դրա մասին խոսվում է, բայց լուրջ ոչ մի քայլ չկա: Ավելին. որոշ գործարար սփյուռքահայեր հեռացան մեր երկրից: Հարկավոր է պետականորեն աջակցվեն` մեր հարուստ սփյուռքահայերի միջոցով խոշոր ներդրումները:
բ/ տրանսֆերային եկամուտները
Աշխարհում քիչ երկրներ կան, որ ունեն մեր նման տրանսֆերային եկամուտներ: Սա լուրջ գործոն է, որը մեր իշխանությունները ճիշտ չեն ուղղորդել առ այսօր: Հարկաոր է այդ ուղարկված գումարների ճիշտ ուղղորդում և ռացիոնալ օգտագործում:
գ/ հանքարդյունաբերությունը
Մեր հանքերը պետք է ծառայեն մեր պետականության կայացման գործում: Այսօր մի քանի ընտանիքներ են միայն հարստանում բնության տված այդ բարիքներից: Հարկավոր է լուրջ հետևություն և ստացած գումարների ռացիոնալ վերաբաշխում:
դ/ օրենքի գերակայությունը
Մեզ մոտ ցանկացած օրենք գործում է “ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր” սկզբունքով: Հարկավոր է ՀՀ նախագահի կողմից խստագույն հետևություն արվի և մեր երկրում օրենքը ճանաչի բոլորին: Օրինակ` հարկային դաշտում օրենքները գործում են ոչ բոլորի համար. կան արտոնյալներ: Հարկատուն վիրավորված է այդպիսի անհավասարությունից և երկար չի կարող դիմակայել արտոնյալների հետ մրցակցությանը:
Եթե այս և նմանատիպ այլ կարևոր գործոնների վրա լուրջ հետևություն չի արվում, ապա ոչ մի փոփոխության մասին այս իշխանություններից չպետք է այլևս երազենք:
Դավաճանություն է, երբ գիտես և կարող ես հայրենիքիդ օգնել, բայց չես անում:
Այո դեռ կա փոխելու հնարավորություն, եթե կա նույնիսկ մի փոքր ցանկություն:
Մի փոքր ցանկություն
Անձնական էգոիզմը ստորության հարազատ հայրն է...
Մաքսիմ Գորկի

Շավարշ Շահբազյան