Լրահոս

11.08.2012 09:44


Միջոցառումների շարք Ծիծեռնակաբերդում

 Oգոստոսի 10-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մեկնարկեցին «Որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում» խորգրով միջոցռումները` նվիրված Հայ գրատպության 500-ամյակին եւ Ցեղասպանության 100-ամյակին: Միջոցառումը նախաձենել եւ կազմակերպել էր Գեղարքունիքի մարզի Դդմշեն գյուղի գրադարանը:

 Արտասահմանից ժամանած հյուրերի, սփյուռքի մեր հարենակիցների եւ ՀՀ քաղաքացիների ներկայությամբ, դդմաշենցիերը ներկայացրին հայկական գորգերի, մանրանկարչության նմուշներ, խնկարկեցին ցեղասպանության զոհերի հուշաքարի մոտ, ապա շարժվեցին Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, եղան նաեւ Եռաբլուրում եւ Կոմիտասի անվան պանթեոնում: 

 «Նմանատիպ միջոցառում իրականացվում էր առաջին անգամ: Ճիշտ է` այն ուխտագնացություն եւ խնկարկում էր Հայոց Ցեղասպանության 100-ամակին ընդառաջ, սակայն նվիրված էր հայ գրատպության 500-ամյակին:Այդ իսկ պատճառով էլ ներկայացրինք նաեւ հայկական գորգերը, գրքերն ու հայ հին բանահյուսությունը»,-ասաց Դդմաշեն գյուղի գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ֆլորա Գրիգորյանը: 

 Նշենք, որ վերը նշված միջոցառումներն իրականացվեցին «Երեւանը գրքի համաշխարհային մայրաքաղաք»-ի շրջանակներում:

Այս խորագրի վերջին նյութերը