Քաղաքական

10.08.2012 20:19

Գյումրին մնաց առանց Վարդանիկի

Գյումրին մնաց առանց Վարդանիկի

Գյումրու քաղաքապետի պաշտոնը ստանձնելու համար սեպտեմբերին սպասվելիք ընտրություններին կպայքարի  5 թեկնածու։ Բացի ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանից ու ՀՅԴ–ական Հովսեփ Սիմոնյանին, իրենց թեկնածություններն են առաջադրել նաև երեք անկուսակցականներ` գործարար Անդրանիկ Ավետիսյանը, գործազուրկներ Ռաֆայել Ասատրյանն ու Սպարտակ Պետրոսյանը:

Ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ում ՀՀԿ-ն հրաժարվեց սատարել, իր թեկնածությունն այդպես էլ չառաջադրեց, չնայած խոսակցություններ կային, որ նա կինքնաառաջադրվի, քանի որ դիմել էր անձնագրային բաժին` համապատասխան տեղեկանք վերցնելու համար:

Այսօր առաջադրումների վերջնաժամկետն էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։