Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի նիստը
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը: Ինչպես տեղեկացնում են կառավարության լրատվական ծառայությունից, մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ 2012 թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններից հետո խորհրդի կազմում տեղի են ունեցել փոփոխություններ: Նա շնորհավորել է շարքերը համալրած նոր պատգամավորներին և շնորհակալություն հայտնել խորհրդի աշխատանքներին մասնակցելու համար:
Առաջին հարցով ներկայացվել են հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման շրջանակում (ՀՕՏԾ) առկա հիմնախնդիրները: Խորհուրդը հավանություն է տվել ՀՕՏԾ նախնական բյուջեին և հանձնարարել «Հյուuիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին՝ ավարտել ծրագրի վերջնական լրամշակումը և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հաստատումը ստանալուց հետո այն ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:
Հաջորդիվ քննարկվել և հավանության են արժանացել «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կառուցվածքի և հաստիքների փոփոխությունները: Հարցի առնչությամբ ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ փոփոխությունների վերաբերյալ առաջարկներն իրականացնելու ուղղությամբ:
Նիստում արծարծվել են նաև Հյուuիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 3-ի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի մշակման շրջանակում առկա խնդիրները: Ամփոփելով խորհուրդը հաստատել է Ասիական զարգացման բանկի առաջարկած մոտեցումները և հանձնարարել ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրենին սկսել Տրանշ 3-ի ՀՕՏԾ-ի նախապատրաստման աշխատանքները` համաձայն ԱԶԲ պահանջների: