Իր աշխատասենյակում հանկարծամահ է եղել ՀՔԾ պետի տեղակալը
Այսօր՝ ժամը 14։00-ի սահմաններում, իր աշխատասենյակում հանկարծամահ է եղել Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Մարսել Մաթևոսյանը:
Մարսել Մաթեւոսյանը ծնվել է 1951թ. ապրիլի 28-ին Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում՝ մանկավարժի ընտանիքում: Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1977թ.: Մասնագիտական գործունեությունն սկսել է Մարտունու շրջանի դատախազությունում որպես քննիչ-ստաժյոր:
1987-1988թթ. - Սեւանի միջշրջանային դատախազության ավագ քննիչ:
1988-1991թթ. - Սիսիանի շրջանի դատախազ:
1991-1992թթ. - ՀՀ դատախազության բաժնի դատախազ:
1992-1999թթ. - ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարեւոր գործերի քննիչ:
1999-2001թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ՀԿԳ քննիչ:
2001-2002թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության ավագ ՀԿԳ քննիչ:
2002-2004թթ. - ՀՀ զինվորական դատախազի տեղակալ, նախաքննության եւ հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող բաժնի պետ:
2004-2007թթ. - ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության պետի տեղակալ, իսկ 2005թ-ից՝ նաեւ մարդու առեւտրի եւ նրանց անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ:
2007թ. մինչ այսօր - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ:

1979- 1987թթ. - Սեւանի միջշրջանային դատախազության քննիչ: