Լրահոս

10.08.2012 15:44


Երևանի ավագանու արտահերթ նիստում

Երևանի ավագանու արտահերթ նիստում

Օգոստոսի 10–ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է մայրաքաղաքի Տիտոգրադյան փողոցի հիմնանորոգման ծրագիրը, որի շրջանակներում  նախատեսվում   է փողոցի

երթևեկելի   մասի  ամբողջ  երկայնքով   ասֆալտ -բետոնյա  ծածկի  իրականացում ,  մայթերի   մասում  գոյություն   ունեցող   բազալտե   եզրաքարերի  քանդում   և  ամբողջությամբ  նորով   փոխարինում,  ինչպես  նաև   մայթերի   հատվածում  մանրահատիկ  ասֆալտ – բետոնյա ծածկի  իրականացում։    

Երևան  քաղաքի  2012  թվականի  բյուջեով   մայրաքաղաքի բազմաբնակարան  շենքերի կամարանցումների  վերանորոգման  և  գունազարդման  աշխատանքների  համար  նախատեսվել  է 86,800.0  հազար  դրամ,  որի  շրջանակներում  վերանորոգվել   և   գունազարդվել   է  շուրջ 70  կամարանցում,  ինչը  մեծ   ոգևորությամբ  է   ընդունվել   քաղաքացիների  կողմից։    Ծրագիրը ավարտին  հասցնելու   համար  նախատեսվում   է իրականացնել  ևս շուրջ 58  կամարանցումների   գունազարդման և   վերանորոգման  աշխատանքներ։  Հաշվի   առնելով   վերոգրյալը՝  ավագանին հավանություն է տվել  44,062.5 հազար  դրամ  հատկացնել  կամարանցումների   վերանորոգման  և  36,500.7  հազար դրամ՝  կամարանցումների  գունազարդման համար։

ՀՀ օրենսդրական դաշտում տեղի ունեցած փոփոխություններով պայմանավորված՝  ավագանին քվեարկությամբ հավանության է տվել նաև Երևանի ավագանու նախկինում ընդունված մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև Երևան համայնքի սեփականություն համարվող գույքը անհատույց օտարման կամ օգտագործման տրամադրելու մասին որոշման նախագծերին ։

Երևանի ավագանին հավանություն է տվել  մայրաքաղաքի Կենտրոն  վարչական  շրջանի  Երևանի   Թատրոնի  և   կինոյի պետական    ինստիտուտին   հարակից՝    Ամիրյան  փողոցից  մինչև   Փ.Բուզանդի  փողոց  ձգվող    փողոցը   Ֆրանսահայ  նշանավոր   կինոբեմադրիչ Անրի Վերնոյի անունով անվանակոչելու, ինչպես նաև մայրաքաղաքում ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Մարատ Հալաջյանի և ՀՀ  ԳԱԱ  ակադեմիկոս,  ՀԽՍՀ  գիտությունների  վաստակավոր   գործիչ,  ֆիզիկամաթեմատիկական  գիտությունների դոկտոր   Թինա  Ասաթիանիի   հիշատակը  հավերժացնող   հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը