Լրահոս

10.08.2012 15:14


«Յուվենտուսի» հայաստանցի երկրպագուններն ընդդեմ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշման

«Յուվենտուսի» հայաստանցի երկրպագուններն ընդդեմ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշման

«Յուվենտուսի» հայաստանցի երկրպագուների «Սև-սպիտակ բանակ» ակումբն ու Juventus.am կայքը լայնածավալ արշավ են սկսել, որով իրենց աջակցությունն են հայտնում Իտալիայի գործող չեմպիոններին և պահանջում չեղյալ հայտարարել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի և մարզչի օգնական Անջելո Ալեսիոյի որակազրկումը:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական հանձնաժողովը Կոնտեին որակազրկել է 10, իսկ Ալեսիոյին 8 ամսով` իբրև թե պայմանավորված խաղերի մասին տեղեկություն չհաղորդելու համար:

Հայաստանցի յուվենտինոների նախաձեռնությամբ առցանց ստորագրահավաք է սկսել, որին մասնակցում են «Յուվենտուսի» երկրպագուներ ամբողջ աշխարհից: Ստորագրահավաքի մասնակիցներն ԻՖՖ-ից պահանջում են դադարեցնել արդեն ավանդույթ դարձավ կողմնակալ վերաբերմունքը սև-սպիտակների նկատմամբ: Ստորագրահավաքով կոչ է արվում նաև հանգիստ թողնել ամենահեռանկարային իտալացի մարզչին` Կոնտեին:

Առցանց ստորագրահավաքը կարող եք դիտել այստեղ` http://www.thepetitionsite.com/211/606/393/we-support-juventus-form-all-over-the-world/

«Սև-սպիտակ բանակ», Juventus.am

Այս խորագրի վերջին նյութերը