Լրահոս

10.08.2012 13:38


Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում նախագահի այցի «խաթեր» էշերին դուրս չեն հանի

Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում նախագահի այցի «խաթեր» էշերին դուրս չեն հանի

Տաջիկստանի Կուլյաբ քաղաքում որոշ քաղաքացիների խնդրել են  քաղաքում երթևեկելու նպատակով իրենց ավանակներին ժամանակավորապես չօգտագործել. նախագահն է ժամանում քաղաք, և նրա այցը պետք է պատվել։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի Տաջիկստանի ծառայությունը:

 Խնդրանքը տարածել են տեղական ակտիվիստներն ու պատգամավորները: Նրանք այդ որոշումը պատճառաբանել են այն հանգամանքով, որ շուտով քաղաք է ժամանելու երկրի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Նշենք, որ Կուլյաբի ոչ բոլոր շրջաններն են ջրով ապահովված, և այն շրջանների բնակիչները, որտեղ ջուր չկա, ստիպված են ավանակներով տեղափոխել ջրի տարաները:

 Կուլյաբը Տաջիկստանի ամենամեծ քաղաքներից մեկն է: Այստեղ ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը ստեղծվել են 1970-ականներին: Մի քանի տարի առաջ Համաշխարհային բանկը մի քանի միլիոն էր հատկացրել քաղաքում ջրամատակարարման խնդիրը լուծելու համար: Ընդհանուր առմամբ` համակարգը գրեթե վերականգնվել է, սակայն որոշ շրջաններ դեռևս զրկված են ջրից:

Այս խորագրի վերջին նյութերը