ԱՄՆ հետախուզություն. «Իրանը մոտ ապագայում միջուկային զենք չի ստեղծի»
Ամերիկյան և իսրայելական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների համաձայն՝ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները Բարաք Օբամայի գրասենյակի բարձրագույն անդամներին են ներկայացրել «Իրանում իրականացված ազգային հետախուզության գնահատականը» հաշվետվությունը: Այս մասին հաղորդում է «ՌԲԿ»-ն
Փաստաթուղթն իրենից ներկայացնում է ԱՄՆ-ի հետախուզական ծառայության` իրանական միջուկային ծրագրին վերաբերող ընդհանրական հաշվետվություն.
«Մենք ենթադրում ենք, որ իրանական միջուկային խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու ժամանակ և հնարավորություն դեռ մնացել է` Իրանի կառավարության վրա միջազգային ճնշում գործադրելու միջոցով: Մենք կարծում ենք, որ Իրանը մոտ ապագայում դեռևս միջուկային զենք չի ստեղծի»,–հայտնել է Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը։