Լրահոս

10.08.2012 12:49


Սահակաշվիլի. «Մեր խնդիրը ոչ թե ռուս ժողովրդի, այլ Ռուսաստանի ղեկավարության հետ է»

Սահակաշվիլի. «Մեր խնդիրը ոչ թե ռուս ժողովրդի, այլ Ռուսաստանի ղեկավարության հետ է»

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին մասնակցել է Ախալցխայի արդարադատության տան բացման արարողությանը: Իր ելույթում Վրաստանի նախագահն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին.

«Մեր քննադատությունն ուղղված է ոչ թե ռուս ժողովրդի, այլ ռուսական իշխանությունների դեմ, որոնք օգոստոսյան պատերազմի հեղինակն են: Բացի Ռուսաստանի ղեկավարությունից, մենք քննադատում ենք նաև նրանց, ովքեր հայտարարում են, թե պատերազմը սկսել է վրացական կողմը:

Այդ մարդիկ հայտարարում են, թե Ռուսաստանի նպատակը մեկ մարդուց՝ Վրաստանի նախագահից, ձերբազատվելն է, ինչից հետո շատ բան կփոխվի: Կառավարությունը կփոխվի, սակայն ոչ ոք չի կարող ստրկացնել Վրաստանը, քանի որ մենք արդեն իսկ զգացել ենք ազատության համը»։

Այս խորագրի վերջին նյութերը