Լրահոս

10.08.2012 11:47


Տեղի է ունեցել պետական միջնաժամկետ պարտատոմսերի հետգնում

Տեղի է ունեցել պետական միջնաժամկետ պարտատոմսերի հետգնում

Օգոստոսի 8-ին տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60294166 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ:
Հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 750 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 3 924 803 000 դրամ, հետգնված ծավալը` 750 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 700 284 514 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 14.5500 տոկոս է:
Հետգնմանը մասնակցել է 7 գործակալ:

Այս խորագրի վերջին նյութերը