Լրահոս

10.08.2012 11:02


Մեքսիկան ԱՄՆ–ին է հանձնել «Խաղաղ օվկիանոսի թագուհուն»

Մեքսիկան ԱՄՆ–ին է հանձնել «Խաղաղ օվկիանոսի թագուհուն»

Մեքսիկան ԱՄՆ–ին է հանձնել Սանդրա Ավիլա Բելտրանին (Sandra Avila Beltran), ով մեղադրվում է խոշոր չափերի թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար։ «Նյու Յորք թայմս»–ի հաղորդմամբ՝ քրեական աշխարհում որպես «Խաղաղ օվկիանոսի թագուհի»  հայտնի Բելտրանը կալանքի տակ էր 2007թ.–ից։ Մեքսիկայի դատախազությունը պնդում է, որ կինը բավական հզոր «Սինաոլա» թմրակարտելի ստեղծման առանցքային դեմքերից մեկն է եղել։ Բելտրանը տեղափոխվել է Ֆլորիդա, որտեղ նրան ներկայացվել է կոկաինի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու մեղադրանք։ Մեքսիկական դատարանում «Խաղաղ օվկիանոսի թագուհու» մեղավորությունը հաստատել չի հաջողվել։

Այս խորագրի վերջին նյութերը