«Կոլորադոյի հրաձգի» փաստաբանը պնում է, որ նա հոգեկան հիվանդ է
«Կոլորադոյի հրաձիգ» Ջեյմս Հոլմսը, ով կինոթատրանում սպանել էր 12 մարդու, հոգեկան հիվանդ է: Նախօրեին այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Դենիել Քինգը:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե Հոլմսը Կոլորադոյի համալսարանի հոգեբույժ Լին Ֆենթոնի հիվանդն է եղել, և բժշկին ուղարկել է նախատեսված ահաբեկչության նկարագրությամբ նոթատետր։ Ֆենթոնը դեռևս հունիսի սկզբին համալսարանի ղեկավարությանը հայտնել էր Հոլմսի մտադրության մասին, սակայն ոչ մի քայլ չէր ձեռնարկվել։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 20-ին Դենվերի Ավրորա քաղաքի «Century 16 Movie» կինոթատրոնում 24-ամյա Ջեյմս Հոլմսը կինոդիտման ընթացքում կրակ էր բացել հանդիսատեսների ուղղությամբ: Զոհվել էր 12 մարդ, 58-ը վիրավորվել էր, 11 մարդ տեղափոխվել էր հիվանդանոց: