Արձագանքելով «7 օրի» հրապարակմանը՝ վերը նշված դպրոցի մի շարք աշակերտների ծնողներ և մանկավարժական կոլեկտիվի անդամներ նշել են, որ ներկայանալ չցանկացող քաղաքացիներից ստացված ահազանգը, որը հիմք էր հանդիսացել լուրի տեղադրման համար, չի համապատասխանում իրականությանը։ Մեր լրագրողի հետ զրույցում նրանք պնդել են, որ նման բան չկա, և որ կաշառակերությունն իրենց կրթօջախում ընդունված չէ։
Անանուն քաղաքացիների մասով նկատենք, որ լավ կլիներ, եթե նրանք սեփական դեմքով հանդես գային և մեր լրատվամիջոցին անհարմար վիճակի մեջ չդնեին։
Ի դեպ, տեղեկացնենք, որ «7 օրը» կաշառակերության մասին ահազանգը տեղադրելիս որևէ նպատակ չի ունեցել անձնական վիրավորանք հասցնել թիվ 11 դպրոցի տնօրենին և արատավորել դպրոցի անունը։
Ըստ մեզ դիմած ծնողների և մանկավարժների՝ ահազանգը եղել է կեղծ
Ինչպես հայտնի է, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը հայց էր ներկայացրել «7 օրի» դեմ՝ 16.04.2012–ին հրապարակված նյութի կապակցությամբ (տե՛ս http://7or.am/am/news/view/33502/%D5%8D%D5%A5%D6%80%D5%AA%E2%80%93%D5%8D%D5%A1%D6%80%D5%A3%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%E2%80%93%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%B8%D6%82%D6%80%D5%BD%D5%A5%D6%81%D5%AB%E2%80%93%D5%BF%D5%B6%D6%85%D6%80%D5%A5%D5%B6)։

7or.am