Ըստ Դավիթ Հակոբյանի՝ ԼՂ հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն մեկ տարբերակով
Այսօրվա ասուլիսին Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, խոսելով ԼՂ հիմնահարցի մասին, ասել է, թե հակամարտությունը հնարավոր է կարգավորել միայն մեկ տարբերակով. «15 հազար քառակուսի կմ-ի վրա Ռուսաստանի ներքին քաղաքական սուբյեկտ: Այսինքն` միասնական սահմանի պաշտպանություն, ինչպես Օսմանյան Թուրքիայի, այնպես էլ ազերի թուրքերի դեմ»։ Ըստ մարքսիստի՝ Արևմուտքն անընդհատ «ազերի թուրքերին հրահրելու է չհայտարարագրված պատերազմի»։ «Ամեն դեպքում, ոչ միայն սահմանային հողերը մնալու են անմշակ, և խաղաղ բնակչության շրջանում զոհեր են լինելու, այլև երբեք ու երբեք այդ հարցը չի լուծվելու։ Ոչ ոք չի ճանաչելու հայկական պետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կամ Հայաստանի տարածքային ամբողջականություն: Այս պարագայում կարծում եմ միակ ելքը 2-րդ աստիճանի անկախությունն է: Բայց ամենակարևորը Ռուսաստանի կազմում Արցախը կպաշտպանի հրով ու սրով գրված պատմաաշխարհագրական տարածքները»,-ասել է բանախոսը։

7or.am