Լրահոս

09.08.2012 12:38


Բողոքի գործողություն՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքի դիմաց

Բողոքի գործողություն՝ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության շենքի դիմաց

Հարսնաքարում դաժան ծեծի ենթարկված ռազմական բժիշկների և ծեծի հետևանքով մահացած Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններին դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործի նախաքննության շուրջ հազար էջանոց նյութերին ծանոթանալու համար քննիչները տվել էն ընդամենը մեկ օր: 

Ակնհայտ է, որ նրանց տրամադրած ժամկետը ողջամիտ չէ սույն գործին ծանոթանալու և միջորդություններ ներկայացնելու համար:

Սա վկայում է այն մասին, որ քաղաքական իշխանություններն ու իրավապահները զբաղված են քրեական գործի կոծկմամբ: 

Այսօր ժամը 17:30 Ոստիկանության քննչական գլխավոր վարչության դիմաց (Նալբանդյանի արձանի հարեւանությամբ) տեղի կունենա զանգվածային բողոքի ակցիա` քրեական գործի նյութերին ծանոթանալու համար փաստաբաններին մեկամսյա ժամկետ տրամադրելու պահանջով: 

Միայն այդ պարագայում հնարավոր կլինի գործուն մասնակցություն ունենալ նախաքննությանը, հասնել գործի բացահայտմանը և իրական մեղավորների պատասխանատվությանը: 

Ուստի Հարսնաքարի միջադեպով մտահոգ բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում մասնակցել բողոքի ակցիային: 

«Պահանջում ենք պատժել Հարսնաքարի միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը