Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններն առաջարկում են ՀԿԳ վարչության շենքի դիմաց բարձրաձայն կարդալ «Գանձերի կղզին»
Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանները «Հարսնաքար» ռեստորանային համալիրի գործի կապակցությամբ հադես են եկել հայտարարությամբ։ Դրանում ասված է.
«Երեկ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունը, համարելով, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում 2012թ. հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված և վարչությունում քննվող քրեական գործով հավաքվել են բավարար ապացույցներ, հայտարարել է մի մասով նախաքննությունն ավարտելու և գործի նյութերը կողմերին` դրանց ծանոթանալու նպատակով տրամադրելու մասին:
Տեղեկացնում ենք, որ մեզ` Վահե Ավետյանի իրավահաջորդի և այժմ արդեն մնացած չորս տուժողների ներկայացուցիչներիս, գործի նյութերը տրամադրվել են երեկ՝ ժամը 22։00-ի մոտակայքում, նույն վարչության քննիչ Ռոման Սարդարյանի կողմից, որն անձամբ ներկայացել էր մեր գրասենյակ` դրանք հանձնելու: Գործի բոլոր նյութերը երեք հատոր են, որոնց էջերի թիվը 1000-ից ավելի է: Մենք ծանուցվել ենք, որ օգոստոսի 10-ին՝ ժամը 10։00-ին հրավիրվում ենք վարչություն` ներկայացնելու գործով մեր միջնորդությունները: Եվ սա արվում է այն պարագայում, երբ նույն վարչության Մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ Արսեն Այվազյանը մեզ նույն օրը առավոտյան տեղեկացնում է, որ գործի մասին դատախազություն զեկուցելու ընթացքում ձեռք է բերել համաձայնություն փաստաբաններին` գործի նյութերին ծանոթանալու ողջամիտ ժամկետ տրամադրելու մասին: Ակնհայտ է, որ մեզ տրամադրած ժամկետը ողջամիտ չէ սույն գործին ծանոթանալու և միջորդություններ ներկայացնելու համար: Այն ողջամիտ չէ անգամ ավելի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն կարդալու համար, մի բան, որի համար լուրջ վերլուծություններ և դրանց հիման վրա միջնորդություններ ներկայացնել չի պահանջվում: Համոզվելու համար ընդամենը առաջարկում ենք Արսեն Այվազյանին մասնակցել մեր առաջադրած փաստաբանական փորձարարությանը և այսօր ժամը 17:30-ից մինչև հաջորդ օրը ժամը 17։30–ը ՀԿԳ վարչության շենքի դիմաց մեր և սույն գործի արդարացի ելքով մտահոգ բոլոր քաղաքացիների առջև բարձրաձայն կարդալ «Գանձերի կղզին», որը, չի բացառվում, որ բաց է մնացել նրա դպրոցական ծրագրից:
Իսկ ՀԿԳ քննության վարչությունից և դատախազությունից, հաշվի առնելով գործի լրջությունը և արդեն իսկ նկատելի լրջագույն խախտումները և բացթողումները, պահանջում ենք գործի նյութերին ծանոթանալու համար մեզ տրամադրել մեկամսյա ժամկետ, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի գործուն մասնակցություն ունենալ նախաքննությանը, հասնել գործի բացահայտմանը և իրական մեղավորների պատասխանատվությանը»:

Փաստաբաններ`
Տիգրան Եգորյան
Լուսինե Հակոբյան