Վերջին մեկ ամսվա ընթացքում «ընդիմադիր» և իշխանամետ մամուլը, այսպես կոչված իր իսկ աղբյուրենրը վկայակոչելու միջոցով, զրպարտանքների, կեղծ և անհիմն մեղադրանքների, ծիծաղելի և ցածր մակարդակի տեղեկություններ է հրապարակում Աբովյանի քաղաքապետ Կ. Գուլոյանի վերաբերյալ: Փորձելով չիջնել այդ մակարդակին, այնուամենայնիվ, հարկե ենք համարում կազմակերպված արշավի դեմն առնել որոշ պարզաբանումներով: Նախ զարմանալի չէ նման մարտավարությունը, որն ուղղորդվում է որոշ ուժերի կողմից և նպատակ ունի քաղաքական առումով հեղինակազրկել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներին, որոնք պետական կառավարման համակարգի մաս են կազմում, այդ կերպ նաև նվաստացնել կուսակցության և կուսակցության առաջնորդ Գ. Ծառուկյանի չափազանց բարձր հեղինակությունը: Սա լավագույն միջոցն է հասարակությանը մոլորեցնելու, ընդվզելու և նույն հասարակության միջոցով կրակից կարկանդակներ հանելու:
Աբովյանի քաղաքապետարանը աշխատում է իր բնականոն հունով և ծանրաբեռնվածությամբ: Քաղաքապետն ունի ընդունելության հատուկ օրեր, որի մասին տեղյակ է յուրաքանչյուր աբովյանցի:
Վեր բարձրանալով մամուլում տարածում գտած ցավալի բանբասանքի մակարդակից և քաղաքապետի վերջին չորս տարվա գործունետության գնահատականը թողնելով աբովյանցուն, հարկ ենք համարում հայտարարել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աբովյանի տարածքային կառույցը քաղաքապետի առաջիկա ընտրություններում սատարելու է տարածքային կառույցի ղեկավար, գործող քաղաքապետ Կարապետ Գուլոյանի թեկնածությունը: Սեպտեմբերի 23-ին աբովյանցին կասի իր խոսքը, ևս մեկ անգամ գնահատելով կուսակցության, կուսակցության նախագահի և գործող քաղաքապետի ներդրումը Աբովյանի և աբովյանցու կյանքում:
ԲՀԿ Աբովյանի տարածքային կառույցի հայտարարությունը

ԲՀԿ ԱԲՈՎՅԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑ