Լրահոս

09.08.2012 12:01


Իրանը ժամանակավորապես վերացրել է Թուրքիայի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմը

Իրանը ժամանակավորապես վերացրել է Թուրքիայի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմը

Իրանական իշխանությունները ժամանակավորապես չեղյալ են հայտարարել Թուրքիայի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Միլիեթը» -ը, իրանական կողմը հայտարարել է, թե մինչև սեպտեմբերի 1-ը սառեցվում է Թուրքիայի հետ առանց մուտքի վիզային ռեժիմը՝ որոշումը պատճառաբանելով Իրանում «Չմիավորման շարժման» գագաթնաժողովի անցկացմամբ:

Հիշեցնենք, որ Իրանը նմանատիպ որոշում էր կայացրել նաև Վրաստանի հետ վիզային ռեժիմի ժամանակավոր փոփոխության վերաբրեյալ՝ հավանական ահաբեկչությունները կանխարգելելու և գագաթնաժողովի մասնակիցների անվտանգությունը առավելագույնս ապահովելու նպատակով։  

Այս խորագրի վերջին նյութերը