Լրահոս

09.08.2012 11:18


Կայացել է քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի առաջին նիստը

Կայացել է քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի առաջին նիստը

«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն, մայրաքաղաքի կառուցապատման և առանձին կարևորագույն կառույցների նախագծերի քննարկման հարցերում Երևանի քաղաքապետին մասնագիտական խորհրդատվություն ապահովելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ձևավորվել է քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողով: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են 19 բնապահպանական ուղղվածության հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, քաղաքացիական նախաձեռնությունների անդամներ:

Հանձնաժողովի առաջին նիստը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանության հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը, ներկայացնելով բնապահպանական ծրագերի իրականացման միջազգային փորձը, հույս է հայտնել, որ դրանք գործնականում հնարավոր կլինի լայնորեն կիրառել նաև Երևանում և, որպես ասվածի լավագույն ապացույց, մատնանշել է վերջին տարիներին Ավան վարչական շրջանում կանաչապատման ուղղությամբ տարված աշխատանքների օրինակը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը