Հալեպում զինյալ ապստամբները շարունակում են նահանջել
Սիրիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հալեպում ընթացող թեժ մարտերի հետևանքով ապստամբները նահանջել են Սալահեդդին թաղամասից։ Հաղորդվում է, որ քաղաքի այդ հատվածն արդեն վերահսկում են կառավարական զորքերը։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, վերջին օրերին Հալեպի մարզում Սիրիայի կառավարկան զորքերի և զինյալ ապստամբների միջև ամենաթեժ մարտերն են եղել: Ըստ որոշ տեղեկությունների՝ երեկվա ռմբակոծության հետևանքով Հալեպի մոտակայքում առնվազն 150 մարդ զոհվել է:
Երեկ ընդդիմադիրների դեմ գործողություններ են իրականացվել նաև Դամասկոսի Թադամուն, Դումար, Քադեմ շրջաններում, որոնց ընթացքում ծանր տեխնիկա և ռազմական ուղղաթիռներ են օգտագործվել: