Լրահոս

09.08.2012 09:35


Լիբիայի անցումային իշխանությունները լիազորությունները փոխանցել են խորհրդարանին

Լիբիայի անցումային իշխանությունները լիազորությունները փոխանցել են խորհրդարանին

Լիբիայի անցումային ազգային խորհուրդը լիազորությունները փոխանցել է Համընդհանուր ազգային կոնգրեսին: Արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 8-ի ուշ երեկոյան Տրիպոլիում: Այդ մասին, «ԻՏԱՌ ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ, պաշտոնապես հայտարարել է ԱԱԽ-ի ղեկավար Մուստաֆա Աբդել Ջալիլը։

Ջալիլն ընդունել է, որ շատ սխալներ է թույլ տվել իր կառավարման ընթացքում ու խոստովանել է, որ ԱԱԽ-ն չի կարողացել երաշխավորել անվտանգությունն այնպես, ինչպես ցանկանում էր լիբիական ժողովուրդը:

42 տարիների ընթացքում առաջին անգամ հուլիսի 7-ին տեղի էին ունեցել Լիբիայի համընդհանուր ազգային կոնգրեսի ընտրությունները: Հաղթել էր լիբերալ «Ազգային ուժերի դաշինքը», որը գլխավորում էր ժամանակավոր կառավարության նախկին վարչապետ Մահմուդ Ջիբրիլը:

Երկրորդ տեղն էր զբաղեցրել արդարության և շինարարության կուսակցությունը («Մահմեդական եղբայրների» լիբիական ճյուղը):

Այժմ Կոնգրեսը նոր կառավարություն կձևավորի, ինչպես նաև  նոր սահմանադրություն կմշակի, որի դրույթները հիմք կդառնան ապագայում ընտրություններ անցկացնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը