Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն օգոստոսի 8-ին ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի՝ 12 անդամից կազմված պատվիրակությանը՝ փոխվարչապետ, արդարադատության, ինտեգրացիայի եւ Եվրոպայի հարցերի նախարար Յորգ-Ուվե Հանի գլխավորությամբ: Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին պատգամավորներ Արտակ Դավթյանը, ով նաեւ Հայաստան-Գերմանիա բարեկամության խմբի ղեկավարն է, Վահան Հովհաննիսյանը, Արտակ Զաքարյանը, Շիրակ Թորոսյանը:
Ողջունելով գերմանական պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ տիկին Նաղդալյանը նշեց, որ Հայաստանը եւ Գերմանիան ունեն բավական բարձր մակարդակի քաղաքական համագործակցություն՝ թե երկկողմ եւ թե բազմակողմ: Նրա խոսքով, Հայաստանն ակտիվ կապերի մեջ է նաեւ գերմանական առանձին երկրամասերի, այդ թվում՝ Հեսսենի հետ:
Գերմանական պատվիրակության ղեակավար Յորգ-Ուվե Հանը եւս կարեւորեց այն հանգամանքը, որ Գերմանիայի Հեսսեն երկրամասը Հայաստանի հետ համագործակցություն է ունեցել դեռեւս խորհրդային ժամանակներից: Պարոն Հանի խոսքով՝ Հայաստանի անկախացումից հետո այդ համագործակցությունը վերածվել է կազմակերպված հարաբերությունների, որոնք էլ տանում են կայացած գործարար շփումների:
Անդրադառնալով երկու երկրների առեւտրատնտեսական կապերին՝ ՀՀ խորհրդարանի փոխնախագահը նկատեց, որ Եվրամիության անդամ երկրներից ամենաակտիվ առեւտրաշրջանառությունը Հայաստանն ունի հենց Գերմանիայի հետ: Տիկին Նաղդալյանը բարձր գնահատեց Գերմանիայի դերը Հայաստանի եվրոպական ինտեգրման ճանապարհին:
Զրուցակիցները քննարկեցին նաեւ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունների ներկա փուլը՝ արձանագրելով, որ պայմանավորված այդ բանակցություններով՝ բավական շատ բարեփոխումներ են իրականացվել Հայաստանի օրենսդրական դաշտում:
Կողմերը մեծապես կարեւորեցին նաեւ այլ՝ կրթության, մշակույթի, հումանիտար ոլորտներում համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ հայ-գերմանական հարաբերությունների զարգացման մեծ ներուժն առաջիկայում առավել արդյունավետորեն կիրացվի:
ԳԴՀ Հեսսեն երկրամասի պատվիրակությունը եղավ նաեւ Ազգային ժողովի նիստերի դահլիճում:
ԳԴՀ Հեսսեն երկրամասի պատվիրակությունը՝ Աժ-ում

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն